Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Սևրից որ սկսենք, շատ հեռուն կգնանք

Սևրից որ սկսենք, շատ հեռուն կգնանք
26.10.2012 | 12:57

ԱԺ հերթական քառօրյայում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր. «Փաստը մնում է փաստ. այսօր ունենք հայտարարություն, որը ստորագրել են ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, այն մասին, որ նախագահական ընտրություններում նրանք պաշտպանելու են Սերժ Սարգսյանին»: Այս հանգամանքը բավականին ծանր էին տարել որոշ ԲՀԿ-ականներ: Կայքերից մեկում ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանն անգամ հիշել էր Սևրի պայմանագիրն ու եզրակացրել. կոալիցիոն հուշագիրն էլ, սույն պայմանագրի տրամաբանությամբ, արդեն «պատմագրական նշանակություն» ունի: «Քանի որ այդ փաստաթղթի ստորագրումից հետո ոչ մի այլ փաստաթուղթ չի եղել, նշանակում է` մենք դեռ դրա շրջանակում ենք աշխատում: Սա էր ասել նաև վարչապետը: Ինչ վերաբերում է Սևրի պայմանագրին, դրանից որ սկսենք, կարող ենք շատ հեռուն գնալ, իսկ դա մեզ հաստատ օգուտ չի բերի»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը` միաժամանակ ընդգծելով, որ չնայած ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ չէ, իսկ հուշագիրն էլ իրավական փաստաթուղթ չէ, սակայն խոսքն ընդամենը դիրքորոշում արտահայտելու մասին է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ